Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել սոցիալական ցանցերում։
«Անծանոթ հասցեներից ստացած նամակներին մի՛ հավատացեք ու մի՛ փոխանցեք անձնական ու այլ տեղեկություններ։
Հակառակորդը հնարավոր է կեղծիքներ տարածի ու փորձի տվյալներ ստանալ հայկական անուն, ազգանունով հասցեներից։
Անվտանգ դարձրեք ձեր էլ. հասցեներն ու սոցիալական ցանցերի էջերը՝ միացնելով երկփուլային վավերացում ֆունկցիան։
Հետևեք միայն պաշտոնական տեղեկություններին»,- ասվում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի գրառման մեջ: