ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը
Արցախում է և Արցախի Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու վիրավորներին։
«Արցախի Հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։
Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին»,- ասված է Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։