ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի էջում գրել է.
«Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ լայնածավալ միասնական զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի ստեղծման հնարավորության ժխտումը հստակորեն ապացուցում են, որ այս ագրեսիան նախապես պլանավորված էր և իրենից ներկայացնում է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ ուղղված լայնածավալ սադրանք»: