«Ալիևի հերթական ռազմական ձախողումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ իր իշխանության համար, այդուհանդերձ նա գնում է արկածախնդրության, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ուժ ու համբերություն բոլորիս և հետևե՜ք միայն պաշտոնական լրատվությանը»,- նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։