Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել:
Արցախի Հանրապետության նախագահը խնդրել է սահմանափակել տեղաշարժը, տեղաշարժվել միայն անհրաժեշտության դեպքում, որովհետև, նրա խոսքով, արդեն ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ:
Հարությունյանը կոչ է արել առաջնորդվել միայն իշխանության տված ցուցումներով, հրապարակել միայն իշխանության տված նյութերը:
«Խուճապը պարտություն է, փառք Աստծո, բանակում չկա խուճապ: Փառք Աստծո, հասարակության առողջ խմբերի մեջ չկա խուճապ: Կենաց-մահու պատերազմ է, կենաց-մահու պատերազմ ենք տալու բոլորս՝ 17 տարեկանից սկսած, մինչև վերջ ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթելու ենք:
Մենք Աստծո առաջ արդար ենք: Մենք պատերազմ չենք հրահրել, երեխա չենք սպանել, խաղաղ բնակչին չենք վիրավորել, խաղաղ բնակավայրերի վրա չենք կրակել»,- ընդգծել է Հարությունյանը: