Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել են ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Իրավունքի ուժով այսօր՝ ժամը 16:00-ին, Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի։
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կարող եք մուտք գործել խորհրդարան և հետևել ԱԺ հատուկ նիստի աշխատանքին»,- ասվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: