«Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok: Անխափան աշխատում է միայն Twitter-ը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։ Սա ի գիտություն նաև մեր լրատվամիջոցներին և լրագրողներին, որ պարզ լինի, թե որ հարթակն է այս պահին կարևոր դրսի լսարանի տեսանկյունից»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։