Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցության խոսնակ Սիլվեն Մայարդը թվիթերյան իր էջում գրել է. «Ադրբեջանի իշխանությունների կողմից մահացու ռմբակոծությունները Լեռնային Ղարաբաղի անթույլատրելի են: Հայաստանի և Արցախի բարեկամները ծայրաստիճան մտահոգ են իրավիճակով և կոչ են անում անհապաղ դադարեցնել այդ հարձակումները»: