Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները»,- գրել է Նաղդալյանը: