Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է այսօր առավոտյան արցախա-ադրբեջանական սահմանի մարտերին:
«Կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Շփման գծում երկու կողմից ինտենսիվ կրակոցներ են։ Կորուստների մասին տեղեկություններ են ստացվում։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: