Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին՝ տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիա - խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն պարտվողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»,- գրել է Փայլանը և կոչ արել պատասխանատվություն ստանձնել հրադադարի պահպանման համար։