Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական
կայքը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ընդգծվել է շփման գծում շուտափույթ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները զորակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: