«Լրատվական դաշտի հարգելի խմբագիրներ և լրագրողներ,
հորդորում ենք արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը: Խնդրում ենք չտրվել մանիպուլյացիաներին և այդպիսով վտանգի տակ չդնել մեր զինվորների և քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,- գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում: