Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների վերաբերյալ:
«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով: Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի: Մենք կոչ ենք անում կողմերին՝ պահպանել երկխոսությունը: Երկխոսության միակ այլընտրանքը աղետ է ողջ տարածաշրջանի համար և դրանից դուրս»,- նշել է Տուսկը: