Իրանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել բանակցային գործընթացը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն:
Դիվանագետը նաև նշել է, որ Իրանը մտահոգված է զինված բախումներով և ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին:
Նրա խոսքով՝ Իրանի արտգործնախարարությունը պատրաստակամ է օգտագործելու բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար: