Ադրբեջանական կողմն օգտագործում է նաև թուրքական զինտեխնիկա՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողի հարցին ի պատասխան: Ըստ նրա՝ F16 տեխնիկայի օգտագործումն ասվածի վառ ապացույցն է։
«Ոչ միայն այսօր են օգտագործել, արդեն ամսից ավելի է՝ ամեն օր իրականացնում են հետախուզական թռիչքներ։ F16-ները աշխատել են, «Բայրագթար» կոչվող անօդաչու թռչող սարքեր, որոնք թուրքական ռազմական ուժի գլուխգործոցն է կամ պարծանքն է՝ հիմանակնում օգտագործել են դրանք»,- ասաց ԱՀ նախագահը՝ նշելով, որ ունեն փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ինքնաթիռներ ռազմական ուղևորափոխադրող թռիչքներ են իրականացրել Բաքու։