ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել առավոտյան տեղի ունեցած մարտերից:
«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»,- հայտնել է Շուշան Ստեփանյանը։