ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ մարտերը դեռ շարունակվում են։ Նա տեղեկացրեց, որ հակառակորդն ունի զգալի կորուստներ՝ մոտ 200 մարդկային, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի և 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների:
«Մոտ հարյուր վիրավորից, որ հայկական բանակի ստորաբաժանումները կրել են, 10 զինծառայող տեղափոխվել են Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մյուսների վիճակն ավելի թեթև է, գտնվում են տարբեր հոսպիտալային օղակներում։ Իրավիճակը շարունակում է մնալ նույնը»,- ասաց Հովհաննիսյանը։