Զորավարժություններին և մոբիլիզացիային զուգահեռ Ադրբեջանը դիմում է տեղեկատվական արկածախնդրության: Վստահ է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ Բաքվի սպառնալիքներն ապարդյուն են:
Արայիկ հարությունյան, Արցախի նախագահ - Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա մեր ընտրած ճանապարհն է, սա հաշվարկված է, սա հիմնավորված է: Նույնիսկ թուրքական աջակցությամբ Ադրբեջանին չի հաջողվելու քաղաքական ճնշում գործադրել Արցախի նկատմամբ:
Արցախի ղեկավարը համոզված է՝ ցանկացած իրավիճակում ռազմական գործողությունների ելքը հակառակորդի տարածքում է լինելու:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Ցանկացած պարտադրված այլ իրավիճակում, այսինքն՝ պատերազմական և այլ, պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից և պարտադրել հակառակորդին խաղաղություն:
Հայտարարություններից առաջ Արցախում գնահատում են զինված ուժերի կարողությունները, զուգահեռաբար բարձրացնում բանակի մարտունակությունն ու համալրում սպառազինությունը: