Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սեպտեմբերի 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 27-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: