Ծառուկյանի կալանավորման որոշումը կայացվել է՝ ունենալով վերադաս դատարանի իրավական դիրքորոշումները. գլխավոր դատախազի խորհրդականն անդրադարձել է դատարանի որոշմանը:
Ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը. «Վեոլիա ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկը ջրամատակարարման ժամերի կրճատում չի ենթադրում։
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա. Բաբկեն Թունյանը հերքել է շրջանառվող լուրերը:
Այսօր լրանում է hայ երգի Մեսրոպ Մաշտոցի՝ Կոմիտաս Վարդապետի 151-ամյակը:
Իսկ Արցախում տոնում են մայրաքաղաքի հիմնադրման 97-ամյակը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի մատակարարումը Հայաստանում նախատեսվում է 2021-ին՝ հայտնել են առողջապահության նախարարությունից:
Իսկ օրվա կորոնաթիվն աճել է. հաստատվել է 429 նոր դեպք, առողջացել է 175 մարդ: