Ռուսական «Спутник V» պատվաստանյութով շուտով կարող են պատվաստել նաև երեխաներին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գամալեյայի անվան համաճարակաբանության ու մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ հետազոտողներն անչափահաս կամավորներին դեղամիջոցը կներարկեն քթի միջոցով: Ոլորտի մասնագետի հավաստմամբ՝ կլինիկական փորձարկմանն ի սկզբանե կմասնակցեն ավելի բարձր տարիքի երեխաները, այնուհետև՝ ավելի փոքրերը:
Ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի տեմպերի աճն առաջին հերթին պայմանավորված է տրանսպորտային հոսքերի ավելացմամբ: