Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքի մոտակայքում վայրէջքի ժամանակ ավիավթարի է ենթարկվել Ան-26 ռազմական օդանավը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Օդային աղետի հետևանքով մահացել է 25 մարդ: Ռազմական օդանավում եղել են հիմնականում Խարկովի օդագնացության համալսարանի կուրսանտներ, որոնք իրականացնում էին ուսումնական թռիչք:
Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ օդային փոխադրամիջոցում եղել է 27 մարդ: Ուղևորներից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ:
Ողբերգական դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ ավիավթարի պատճառները բացահայտելու համար:
Դեպքի վայրում հայտնաբերվել են օդանավի սև արկղերը: