Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։
Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերել է 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։
Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Նույն օրը՝ ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերել են 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։
Նրա նկատմամբ նույնպես կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։