ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ Շիրակի մարզին տրված անհատական պաշտպանիչ միջոցներն ու արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը հատկացվել են բուժհաստատություններին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Շիրակի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Սթիվեն Պրատերին, դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին, ինչպես նաև Վանաձոր քաղաքի բնակիչ Լիլիա Աբրահամյանին` COVID 19-ի դեմ պայքարում Շիրակի մարզին աջակցություն տրամադրելու համար»,- գրված է հայտարարությունում։