ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը՝ տեղեկացնում են ՇՎՏՄ գրասենյակից:
Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինանյութի խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:
Խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսվարողի մոտ երկրորդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Տեսչական մարմինը խնդրում է տնտեսվարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ: