Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն այժմ կենտրոնացած է նոր հարձակվող գնելու ուղղությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի համար այս պահին գլխավոր թեկնածուն «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայն է: Նշվում է, որ հոլանդացին ամեն առումով ամենանպատակահարմար տարբերակն է. նախևառաջ՝ եղած տարբերակներից Դեպայն ամենացածր գինն ունի՝ մոտավորապես 25-ից մինչև 30 միլիոն եվրո: 26-ամյա ֆուտբոլիստը նաև Կումանի նախընտրած տարբերակն է, քանի որ կարող է հեշտությամբ ադապտանալ ցանկացած տակտիկայի՝ հաշվի առնելով, որ կարող է խաղալ եզրերում ու կենտրոնում:
Լաուտարո Մարտինեսի տարբերակը բացառվել է բարձր արժեքի պատճառով, իսկ Կավանիին ու Ջեկոյին գնելը չէր համապատասխանի ակումբի՝ թիմը երիտասարդացնելու քաղաքականությանը: