Իսպանիայի առողջապահության նախարարը երկրի իշխանություններին հորդորել է հակահամաճարակային խիստ սահմանափակումներ կիրառել մայրաքաղաքում, քանի որ Մադրիդի ու հարակից շրջանների բնակիչներին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Մադրիդի իշխանությունները երկարաձգել են տեղային սահմանափակումները՝ մերժելով մայրաքաղաքում համընդհանուր լոքդաունի անցնելու առաջարկները:
Իսպանիայում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են: Եվրոպական այս երկրում մեկ օրում արձանագրվել է 12272 դեպք: Իսպանիայում կա 716481 վարակված, մահացության ցուցանիշը գերազանցում է 31 հազարը: