Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ
«Այսօր Ստեփանակերտի օրն է։
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանին երևանցիներին ու իմ անունից շնորհավորական ուղերձ եմ հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։
Համոզված եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կնպաստի ձևավորված բարեկամական և գործնական սերտ կապերի խորացմանը՝ ներառելով նոր ուղղություներ:
Խաղաղություն մեզ, և Աստված պահապան»,- ասված է Մարությանի գրառման մեջ։