Նախքան կորոնավիրուսի պատվաստանյութի համատարած անվնաս կիրառումն ու համավարակի մեջքը կոտրելը, մահացության թիվն աշխարհում կարող է հասնել 2 միլիոնի: Այս մասին զգուշացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Թեմային է անդրադարձել France 24-ը:
«Մինչ մենք դա կանենք, աշխարհում մահերի 2 մլն ցուցանիշը ոչ թե երևակայական կլինի, այլ՝ ավելի հավանական»,- հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մայք Ռայանը:
Չինաստանում կորոնավիրուսի հայտնաբերման սկզբից մինչև այսօր՝ մոտ 9 ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1 միլիոն մարդ:
Մայք Ռայանի խոսքով՝ համավարակի տարածման համար չպետք է մեղադրել երիտասարդությանը: Համավարակն առաջացել է տարիքային բոլոր խմբերի փակ տարածքներում հավաքույթներից: