Սեպտեմբերի 21-26-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց վերջերս կյանքից հեռացած նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարը։
Մասնակցեցին սիրողական 8 թիմեր, որոնց կազմում ընդգրկված էին նվազագույնը 15-ական ֆուտբոլիստ։ Մրցաշարի եզրափակչում Վետերանների թիմն Արթուր Եդիգարյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Էրեբունի» թիմի նկատմամբ և ճանաչվեց մրցաշարի հաղթող։