Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Ռուսաստանին հետևանքներով է սպառնացել է ԱՄՆ ընտրություններին միջամտության համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես խոստանում եմ, որ մեր ինքնիշխան գործերին միջամտության դեպքում հետևանքներ կլինեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը հայտնել էր, որ Ռուսաստանը փորձում է ազդել 2020-ի ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա: Բացի այդ, ամերիկյան հետախուզությունը կասկածում է, որ ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը ցանկանում են միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին: Ռուսաստանը կտրականապես հերքում է որևէ միջամտություն: