Արցախի առողջապահության նախարարությանից տեղեկացնում են, որ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը՝ Շուշիի, 1-ը՝ Դաշուշենի, 2-ը՝ Քարվաճառի, 1-ը՝ Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ՝ ՀՀ քաղաքացի:
Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 14245 փորձանմուշի հետազոտություն: