«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որն այժմ հանդես է գալիս «Մոնակոյում», միացել է ֆլեշմոբին ու մեկնաբանել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակը, որը շարունակում է Մեսսիի Սուարեսին ուղղված հրաժեշտի խոսքում հասցված «հարվածը» ակումբի ղեկավարությանը, ինչն էլ մեկնաբանել էին Նեյմարը, Դանի Ալվեշն ու հենց Սուարեսը:
«Ակնհայտ էր, որ «Բարսելոնայում» մի օր այսպիսի վիճակ է լինելու: «Բարսայի» վետերանները՝ 86-87-ականների սերունդը, շատ բան են արել ակումբի համար, իրենց կյանքն են տվել ու դարձել լեգենդներ, ու շատ տխուր իրավիճակ է այժմ:
Ֆուտբոլը միայն այն չէ, ինչ տեղի է ունենում մարզադաշտում. շատ բաներ կատարվում են կուլիսների ետևում: Հուսով եմ՝ իրավիճակը ամիսների ընթացքում կշտկվի. դա այն է, ինչ ցանկանում է «Բարսելոնայի» յուրաքանչյուր երկրպագու»,- Ֆաբրեգասի խոսքն է փոխանցում Marca-ն: