Լինել պատասխանատու, հասկանալ սխալներդ, թերացումներդ, ուղղել դրանք, քանի որ դու մենակ չես, այլ քո ազգի հետ: Այս և այլ հարցերի մասին պատմել է օրերս Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը: Ներկայացնում է ՀՀ ՊՆ-ն:
Նրա խոսքով` Ազգային հերոս ճանաչվելուց հետո պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ դու ազգ ես ներկայացնում:
«Ձգտումս միակն է եղել՝ լինել հայրենասեր: Ազգային հերոս ճանաչվելը նշանակում է, որ ամբողջ ազգն է գնահատել քեզ:
Ես իմ տղաներին երեկոյան մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգեն, որպեսզի թշնամին իմանա, որ մենք կանք, չենք ոչնչացել, այլ երգում ենք»,- պատմել է Սանամյանն ու հավելել` ցանկանամ է, որ մենք միշտ հաղթող լինենք, հերիք է՝ ինչքան տարիներ շարունակ կորցրել ենք: