Կորոնավիրուսով վարակված պացիենտները, որոնց օրգանիզմում D վիտամինի բավարար քանակություն կա, ավելի շատ կարող են խուսափել հիվանդության բարդություններից ու մահից: Նման եզրահանգման են եկել փորձագետները Միացյալ Նահանգներում նոր հետազոտությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը:
D վիտամինի բավարար քանակությունն օրգանիզմում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը նվազեցնում է 54 տոկոսով:
Ի դեպ, այս վիտամինի բարձր չափաբաժնի առկայությունը շատ դեպքերում օգնում է խուսափելու նաև շնչառական այլ վարակներից: