Ճապոնիան կհյուրընկալի 2021-ի Օլիմպիական խաղերը` որպես «մարդկության կողմից համավարակին պարտության մատնելու խորհրդանշական ապացույց»: Նման տեսակետ է հայտնել Ճապոնիայի նորընտիր վարչապետ Յոշիհիդո Սուգան՝ փոխանցում է Russia Today-ը:
Ծագող արևի երկրի կառավարության նոր ղեկավարը խոստացել է հաջորդ տարի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերով ապացուցել, որ աշխարհը հաղթել է համավարակին: Սուգան նաև ՄԱԿ-ին խոստացել է մեկ տարի հետաձգելուց հետո խաղերն անցկացնել անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում:
«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել՝ Օլիմպիական խաղերն անվտանգ ու ապահով անցկացնելու համար»,- նշել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդո Սուգան: