Ֆուտբոլը բոլորի համար է: Սեպտեմբերի 23-30-ը ՈՒԵՖԱ-ն սահմանել է մասսայական ֆուտբոլի շաբաթ, որի ընթացքում ամբողջ Եվրոպայում և Հայաստանում անցկացվում են ֆուտբոլային միջոցառումներ: Նպատակը մեկն է՝ ֆուտբոլը դարձնել մասսայական, հնարավորինս լայն շրջանակների ներգրավել ֆուտբոլում և ապացուցել, որ սոցիալական տարբեր խմբերի մարդիկ կարող են զբաղվել ֆուտբոլով:
Սեպտեմբերի 23-ը նվիրված էր կույրերի ֆուտբոլին: 2019 թ. գարնանից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Հայաստանում անցկացվում են կույրերի ֆուտբոլի մարզումներ՝ հատուկ վերապետրաստված մասսայական ֆուտբոլի հրահանգչի օգնությամբ:
2004-ից կույրերի ֆուտբոլը համարվում է պարալիմպիկ մարզաձև: Այն կա նաև պարալիմիկ оլիմպիական խաղերի ծրագրում:
ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող այս միջոցառումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանում նախատեսված է հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչների, ինչպես նաև վետերանների համար:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան