ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. այդ մասին պատգամավորը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի ընկերներ, կար ժամանակ՝ մտածում էի՝ բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած քովիդի թեստս դրական էր, պարզվեց՝ այնքան էլ բարի չեմ: Եղեք բարի և առողջ»,- գրել է Տիգրան Կարապետյանը: