Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում և Զուգդիդում բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի՝ տեղեկացնում է aliq.ge-ն:
Նախարարի խոսքով՝ վարակին համակերպվելու գործընթացից ելնելով՝ բուհերի և միջին մասնագիտական ուսհաստատությունների ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում:
Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը բոլոր հաստատություններում հեռավար մեթոդով կշարունակվի: