Երվանդ Խունդկարյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ. դեմ քվեարկեց 3 դատավոր. առաջիկայում կլինեն նոր առաջադրումներ:
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 23:00-ին:
Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին՝ Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի և սպառնալիքի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դրել մանդատը:
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Եվ՝ օրվա կորոնաթիվը. հաստատվել է 392 նոր դեպք, առողջացել 135 քաղաքացի: