ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մասնակցել է ՍԴ դատավորի քվեարկությանը, հարցեր է ուղղել թեկնածուին, սակայն չգիտի՝ ինչու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց: Նա չմանրամասնեց՝ ովքեր են մասնակցել, և ովքեր չեն մասնակցել քվեարկությանը:
Ա.Պետրոսյանը նշեց, որ ընտրության գործընթացը ծավալուն էր, բազմաթիվ հարցեր են հնչել թեկնածուին, եղել են քննարկումներ, նրա խնդրանքով անդրադարձ է եղել ՍԴ-ում ճգնաժամին: ՍԴ դատավորն ասաց, որ Խունդկարյանը պատասխանել է այդ թեմայով իր հարցին, տվել ընդհանրական պատասխան, բավարարել է, թե ոչ մանրամասներ նա կրկին չցանկացավ ներկայացնել:
Ա.Պետրոսյանը տեղեկացրեց, որ չի առաջադրել և ապագայում էլ չի պատրաստվում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել: