2021 թվականի փետրվարին՝ Մեծ պահքից առաջ նախատեսված ավանդական կառնավալը Ռիո դե Ժանեյրոյում հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Միջոցառման անցկացման նոր ժամկետը դեռ որոշված չէ: Որոշումը կայացրել է Ռիո դե Ժանեյրոյի սամբայի դպրոցների անկախ լիգան, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Globo թերթին:
Ասոցիացիայի ղեկավարը նաև շեշտել է, որ խոսքը ոչ թե միջոցառումը չեղյալ հայտարարելու, այլ հետաձգելու մասին է՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ:
Նա նշել է, որ, ըստ որոշ հաղորդագրությունների, կառնավալի համար նպաստավոր պայմաններ կարող են լինել ապրիլին: Հուլիսին էլ հայտնի դարձավ Սան Պաուլոյում տեղի ունեցած կառնավալն անորոշ ժամանակով հետաձգելու մասին:
Բրազիլիան COVID-19 համաճարակից առավել շատ տուժած երկրներից է: Վերջին տվյալների համաձայն՝ հանրապետությունում գրանցվել է վարակի 4,657,702 դեպք, մահացել է 139,808 մարդ: