Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով քաղաքային իշխանությունը որոշել է սեպտեմբերի 28-ից վերականգնել մասնակի արգելափակումը: Դա վերաբերում է հիմնականում 65 տարեկանից բարձր մոսկվացիներին, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց կրկին խորհուրդ է տրվել անհարկի չլքել իրենց տները, հաղորդում է Interfax-ը:
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման ֆոնին քաղաքային իշխանությունները խնդրում են տարեց մարդկանց «չայցելել մարդաշատ վայրեր, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցնել անձնական կապը առանձին ապրող հարազատների և ընկերների հետ, առաջարկվում է հնարավորինս շատ աշխատողների տեղափոխել «հեռավար աշխատանքի»:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Ռոսիա -1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը «իսկապես բարդանում է»: «Ըստ բժիշկների՝ երկու հիվանդությունների՝ ընդհանուր մրսածության և կորոնավիրուսի համընկնումը շատ վտանգավոր է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ», - բացատրել է քաղաքապետը:
Վերջին շաբաթվա ընթացքում Մոսկվայում մոտ 30 տոկոսով աճել է կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալացումը: Քաղաքը պատրաստ է դիմակայել վարակի նոր ալիքը: