ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` հաստատելով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որի համաձայն կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Սիրելի՛ հայրենակիցներ հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը` Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուս վերաբերյալ։ Երկուշաբթի օրը հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ»,- գրել է նա։