Արցախի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:
Առողջացել է 8 քաղաքացի:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
Թեստավորման նպատակով 181 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն: