Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ծրագրի վերջնարդյունքում մեր երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ:
Շշնորհակալությունս դոնոր կազմակերպություններին՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) մասնակիցներին՝ Եվրամիությանը, Շվեդիային, Գերմանիային, Լեհաստանին, Չեխիային, Լիտվային, Նորվեգիային և Թայվանյան բիզնես հիմնադրամին»,- գրել է քաղաքապետը: