ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ դրությունը ավարտվել է սեպտեմբերի 11-ին, կենսաթոշակն անկանխիկ եղանակով (բանկային քարտ) ստացող կենսաթոշակառուն, ում բանկ ներկայանալու տարին լրանում է սեպտեմբեր ամսին, պետք է ներկայանա բանկ և հայտարարություն ստորագրի Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին՝ կենսաթոշակի վճարման գործընթացն անխափան իրականացնելու համար՞: