Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուի ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հարցազրույցի։
Այդ թեկնածուներն են՝
-
Հովհաննես Թովմասյան.
-
Հովհաննես Մովսիսյան.
-
Արմեն Սարգսյան.
-
Ռուդիկ Տեր-Գալստյան։
Հանձնաժողովի հաջորդ նիստի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում։