Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը հայտարարեց, որ երկամսյա կալանք է սահմանվել:
«Այս որոշումը մեզ համար կանխատեսելի էր, ուստի Գագիկ Ծառուկյանը նույնիսկ չներկայացավ, այլ միանգամից գնաց ԱԱԾ: Ամբողջ գործընթացի հապճեպ իրականացումն արդեն խոսում էր համապատասխան տրամադրվածության մասին: Միանշանակ` որոշումը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում: Այն ակնհայտորեն անօրինական է:
Սա Եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ: Նման հանցագործությունների հետ կապված կալանքի կիրառումը ժամ առաջ Ծառուկյանին մեկուսացնելու խնդիր ուներ»,- ասաց պաշտպանը: